Armenian ARMSCII Armenian
Կ-932-11.01.2016-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 63-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) փոխանակությամբ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասում «եթե ներկայացվել է մասնակցության մեկ հայտ,» բառերը փոխարինել «եթե  աճուրդի մասնակցության համար հայտ չի ներկայացվել,» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝
 
1) 1-ին մասը «պետության» բառից հետո լրացնել «եւ համայնքների» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ ենթակետի վերջին պարբերության «հայտն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել  «հայտն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
 
3) 2-րդ մասի 4-րդ ենթակետի  «եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, հողօգտագործողի գրավոր համաձայնությունը:» բառերը փոխարինել «եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, ապա լիազորված պետական մարմինը, հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման հայտ ներկայացնելուց առնվազն մեկ ամիս առաջ պատշաճ կերպով ծանուցելով հողօգտագործողին, ստանում է հողօգտագործողի գրավոր համաձայնությունը:» բառերով:
 
Հոդված 4. Օրենսգրքի 76-րդ հոդվածի վերնագիրը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
 
«Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու  եւ մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով համայնքի ղեկավարը սահմանում է մրցութային  պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «առաջարկած» բառից հետո լրացնել «եւ կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասում «եթե մրցույթին ներկայացվել է միայն մեկ հայտ» բառերը փոխարինել «եթե  մրցույթին  մասնակցելու համար հայտ չի ներկայացվել» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: