Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում «գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 301-րդ հոդվածի 3-րդ մասում «գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից: