Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀO-150-Ն oրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «մաuնագիտական համապատաuխանության եւ որակավորման քննություններ անցկացնելու,» բառերը հանել:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄ
«Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
«Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ), «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ներկայացումը պայմանավորված է հետեւյալով`
Նախագծով սահմանվել են այն ծառայությունները եւ գործողությունները, որոնք ՀՀ կենտրոնական բանկը իրականացնում կամ մատուցում է որպես պետական մարմին: Միաժամանակ, փոփոխվել են որոշ գործունեության տեսակների լիցենզավորման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը: Այդ ծառայությունների ու գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափեր սահմանելիս հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես`
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գույքագրվել են այն ծառայություններն ու գործողությունները, որոնք մատուցվում կամ իրականացվում են` որպես պետական մարմին: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի տրամաբանության պահպանմամբ (նմանատիպ ծառայությունների համար այլ պետական մարմինների կողմից պետական տուրք գանձելու առումով) սահմանվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպություններին կամ ՀՀ ԿԲ կողմից կարգավորվող այլ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների կամ իրականացվող գործողությունների իրականացման համար պետական տուրք:
2. Պետական տուրքի դրույքաչափերը նախատեսվել են` հաշվի առնելով պետության կողմից իրականացվող քաղաքականությունը: Բարձրացվել են արտարժույթի առուվաճառքի գործունեություն եւ գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման համար գանձվող տարեկան պետական տուրքի դրույքաչափերը:
Դրան զուգահեռ իջեցվել են մինչ այդ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների որակավորման քննությունների համար գանձվող վճարների չափերը (ՀՀ կենտրոնական բանկի կողմից գանձվող ծառայության վճարների չափերի համեմատ)` նպատակ ունենալով ապահովել այդ քննությունների մատչելիությունը եւ բանիմաց անձանց անարգել մուտքը ֆինանսական համակարգ:
Տարբերակվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվող ?ֆինանսական կազմակերպությունների գրանցման համար գանձվող պետական տուրքի չափերը` հաշվի առնելով կոնկրետ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները:
3. Նախագծով լուծվել են մի շարք օրենսդրական խնդիրներ: Մասնավորապես` ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների որակավորման քննությունների կազմակերպման եւ անցկացման համար ՀՀ կենտրոնական բանկը համապատասխան օրենքների համաձայն գանձում էր նշված քննությունների կազմակերպման եւ անցկացման համար ծառայության մատուցման վճար` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած չափով:
Բացի ՀՀ կենտրոնական բանկի կողմից գանձվող ծառայության վճարից, որակավորման քննություններին մասնակցության համար գանձվում է նաեւ պետական տուրք բազային տուրքի եռապատիկի չափով (տե՛ս «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետը):
Գործող պրակտիկան առաջացնում էր մի շարք իրավական խնդիրներ, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց կողմից վճարվող բոլոր պարտադիր վճարների չափերը պետք է սահմանվեն օրենքով: Այդ պատճառով ՀՀ կենտրոնական բանկը 2009 թվականի հունվարի 1-ից այլեւս չի գանձում նշված քննությունների կազմակերպման եւ անցկացման համար ծառայության վճարներր:
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է գործող օրենսդրության մեջ առկա հակասությունների վերացմամբ: Մասնավորապես, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ իր տարածքից դուրս գործունեության համար վարկային կազմակերպությունը բացում է մասնաճյուղեր, որոնց ՀՀ կենտրոնական բանկը գրանցում է, իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով վարկային կազմակերպության գործունեության համար սահմանված է «Վ» տառը, ինչը նշանակում է, որ նշված գործունեության տեuակով զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում, այլապես` նրանք պարտավոր են ստանալ նոր լիցենզիա այլ վայրում եւս գործունեություն իրականացնելու համար, ինչը հակասում է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որն էլ խնդիր է առաջացնում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ հոդվածի կիրառման առումով:
Այլ օրենքներում փոփոխությունների եւ լրացումների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է Նախագծի ներկայացմամբ: