Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8423-11.03.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մաuի աղյուuակի « 2. Առեւտրի բնագավառ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
1.  2. ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ                
  արտաքին տնտեuական   գործունեության ապրանքային     անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դաuակարգչի 710210000,  710221000, 710231000 ծածկագրերին դաuվող բնական`  մշակված կամ չմշակված, բայց  չշրջանակված կամ չամրացված      ալմաuտների առուվաճառք, ներմուծում, արտահանում,  փոխադրում ԿՄ Պ Ա - - - - -
2. Հեստապարային ծառայության  մատուցում ԿՄ Բ - - - - Հ Վ

ՀՈԴՎԱԾ 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիu հետո:

2. Uույն հոդվածի 1-ին մասով uահմանված ժամկետում լիցենզիա ստացած հեստապարային կազմակերպությունները շարունակում են իրենց գործունեությունը:
 

Հիմնավորում

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի

Հեստապարային ծառայության մատուցումը առնչվում է ոչ միայն զուտ բարոյական, այլեւ իրավական ու սոցիալ-քաղաքական այնպիսի առանցքային նշանակություն ունեցող ոլորտի հետ, որում ծագած հարաբերությունների օրենսդրական կարգավորման բացակայությունը որոշակիորեն նվազեցնում է մարդկանց առեւտրի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի գործնական կիրառման հնարավորությունները:

Նշված ոլորտի իրավական կարգավորման անհրաժեշտությունը թելադրված է նաեւ միջազգային փորձով: Մասնավորապես, արդարադատության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ ծառայության հիշյալ տեսակը, առանց որեւէ բացառության, հանդիսանում է ինքնուրույն օրենսդրական կարգավորման առարկա: Հատկապես, համաչափ վերլուծության են ենթարկվել Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի օրենսդրական ակտերը: Ընդ որում, նշված օրենսդրական ակտերով ծառայության այդ տեսակը հանդիսանում է բազմաթիվ սահմանափակումներով ուղեկցվող լիցենզավորման ենթակա գործունեություն:

Հատկանշական է այն, որ բոլոր այդ օրենսդրական ակտերի հիմքում դրված են մարդկանց առեւտրի, կանանց եւ երեխաների իրավունքների մասին միջազգային իրավական փաստաթղթերը, մասնավորապես, որոշ օրենսդրական ակտերում ուղղակի հղում կա «Երեխայի իրավունքների մասին», «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին», «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» Եվրոպական Կոնվենցիաների եւ նմանաբնույթ այլ միջազգային իրավական փաստաթղթերի վրա:

Նշված փորձի ուսումնասիրությունը վկայում է նաեւ այն մասին, որ այդ ոլորտում իրավական կարգավորումները միմյանցից էապես չեն տարբերվում, իսկ առկա տարբերակված մոտեցումները վերաբերում են ոչ էական հարցադրումներին: Ասվածը, թերեւս, վկայում է այն մասին, որ այդ ոլորտում ավանդաբար ձեւավորված մոտեցումների ու չափանիշների հիման վրա, հատկապես վերջին շրջանում ընդունվել են միասնական դրույթներ բովանդակող օրենսդրական ակտեր. բնորոշ է այն, որ նշված օրենսդրական ակտերը հիմնականում ընդունվել են 2005-2009թթ.:

Համեմատական վերլուծությունը հնարավորություն է տալիս միջազգային փորձի հիման վրա առանձնացնելու հետեւյալ հիմնադրույթները`

- գործունեության տվյալ տեսակը համարվում է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրություն,

- հեստապարերի ծառայություն, որպես կանոն, մատուցվում է միայն բնակավայրերի այնպիսի հատվածում, որտեղ բացակայում են բնակելի շենքեր, կրթական հաստատություններ եւ այլն,

- նշված հաստատություններ կարող են հաճախել միայն 18 տարեկանից բարձր տարիքի անձինք, ինչպես նաեւ պարուհիներ կամ պարողներ կարող են լինել միայն 18 տարեկանից բարձր տարիքի անձինք,

- հեստապարային ծառայություն մատուցող կազմակերպությունում սպասարկում իրականացնող անձանց տարիքը պետք է բարձր լինի 21 տարեկանից,

- հեստապարային ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան ներքին անվտանգության ծառայություններ եւ այլն:

Վերը նշված չափանիշները բնավ սպառիչ չեն, պարզապես սույն հիմնավորմամբ փորձ է արվել առանձնացնելու առավել էական օրենսդրական դրույթները: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ծառայության այս տեսակի պարագայում օրենսդրությունը նախապատվությունը տալիս է գործունեության այդ տեսակին առնչվող հարաբերությունների հնարավորինս մանրամասն կարգավորմանը: Այսպես, լիցենզիայի պայմաններ են հանդիսանում հաճախորդի որոշ վարքագծի կանոնների հաստատումը (օրինակ, պարուհու կամ պարողի հետ որեւէ ֆիզիկական շփումից ձեռնպահ մնալը եւ այլն), այդ կազմակերպություններին պատկանող լուսավորված ավտոկայանատեղերի առկայությունը, գովազդներում եւ ցուցանակներում հեստապարերի նկարագրության կամ պատկերների բացակայությունը, ընդհանուր սրահ պարողների եւ պարուհիների մուտքի ու ելքի կանոնները, հեստապարային ակումբներ որոշակի իրերով մուտք գործելու արգելքը  եւ այլն:

Քննարկման ներկայացված օրենքների նախագծերը հիմնականում ներառում են այդ չափանիշները, սակայն իրավական կարգավորումը դրանով ավարտված համարել չի կարելի, քանզի «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ ոդվածի 28-րդ կետի համաձայն, Երեւանի ավագանին իրավասու է սահմանելու թույլտվության լրացուցիչ պայմաններ: Մասնավորապես, Երեւանի ավագանին իրավասու է սահմանելու զվարճանքի օբյեկտների վայրերի ցանկը, ինչից բխում է, որ սոսկ բնակելի շենքերից կամ կրթական հաստատություններից որոշակի հեռավորությունը դեռեւս բավարար պայման չէ նմանատիպ ծառայությունների կազմակերպման համար:

Զվարճանքի օբյեկտների գիշերային ժամերի գործունեության կտրվածքով եւս տեղական ինքնակառավարման մարմիններին տրված է որոշակի լիազորություն. այսպես, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն վարչական շրջանի ղեկավարը վարչական շրջանի տարածքում զվարճանքի օբյեկտներին տալիս է ժամը 23:00-ից հետո գործելու թույլտվություն:

Նշված օրենսդրական ակտերի հրատապությունը կասկած չի հարուցում, սակայն դրանց ուժի մեջ մտնելու համար վեցամսյա ժամկետ սահմանելը թելադրված է լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակներ ներդնելու հետ կապված առկա օրենսդրական լուծումներով: Այսպես, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, տվյալ օրենքը, լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների մասով, որոնք օրենքի ուժի մեջ մտնելու պահն օրենքի կամ իրավական այլ ակտերի համաձայն չեն համարվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո: Նույն այս նկատառումով օրենքի ուժի մեջ մտնելու վեցամսյա ժամկետ է սահմանված նաեւ օրենդրական ակտերի նախագծերի փաթեթի մեջ մտնող յուրաքանչյուր նախագծի համար, քանզի դրանք փոխկապակցված են եւ դրանցից յուրաքանչյուրը չի կարող ինքնուրույն գործել:

Բացի այդ, կարծում ենք, որ վեցամսյա ժամկետը իրատեսական է նաեւ արդեն իսկ գործող տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության տեսանկյունից. վերջիններս հնարավորություն կունենան ողջամիտ ժամկետում միջոցներ ձեռնարկել` վերակազմակերպելու իրենց գործունեությունը:

Որոշ նկատառումներով քննարկման ներկայացված օրինագծերը սահմանում են այնպիսի սահմանափակումներ, որոնք միջազգային փորձի տեսանկյունից, կարող են համեմատաբար խիստ համարվել, մասնավորապես դա վերաբերում է ծառայության այդ տեսակի համար վայրերի ընտրությանը (ինչպես արդեն նշվեց, բացի ներկայացված օրենքներով նախատեսված սահմանափակումներից, լրացուցիչ սահմանափակումներ կարող է նախատեսել նաեւ Երեւան քաղաքի ավագանին): Տվյալ դեպքում, կարծում են լրացուցիչ սահմանափակումներն արդարացված են եւ առավել համահունչ են ինչպես միջազգային համաձայնագրերի պահանջներին, այնպես էլ ձեւավորված սոցիալական ավանդույթներին: Բոլոր դեպքերում, կարծում ենք, լիարժեք ապահովվել է անհրաժեշտ հավասարակշռվածություն ձեռնարկատիրության ազատության եւ մյուս կողմից` կանանց ու երեխաների իրավունքների սահմանադրական հիմնադրույթների հարաբերակցությունում:

Օրենսդրական փաթեթում առկա են որոշ պայմաններ, որոնք ավանդաբար պարտադիր չեն համարվել ծառայությունների մատուցման մյուս ոլորտների պարագայում: Այս հանգամանքը պայմանավորված է տվյալ ծառայության տեսակի առանձնահատկություններով թելադրված անհրաժեշտությամբ: Մասնավորապես, ներքին անվտանգության ծառայության անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ միջավայրում միջադեպերի ծագման առավել մեծ հավանականության հետ: Ի դեպ, այս փաստարկը եւս վկայում է ձեռնարկատիրական գործունեության տվյալ տեսակը լիցենզավորման ենթակա համարելու օգտին:

Ծառայության հիշյալ տեսակի կազմակերպման տեսանկյունից, բնականաբար, քննարկման ներկայացված օրենսդրական ակտերի նախագծերը կհանդիսանան հիմնական, սակայն որքան էլ դրանցում հնարավորինս հանգամանորեն կարգավորված լինեն գործունեության այդ տեսակի կազմակերպմանն առնչվող հարաբերությունները, դա բնավ չի նշանակում, որ ձեռնարկատիրական գործունեության իրավական ընդհանուր կարգավորումները կիրառելի չեն այս ոլորտում:

Հեստապարային ծառայությունների մատուցման` օրենսդրությամբ ամրագրված պայմանների խախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելը համարում են իրավաչափ այն նկատառումով, որ լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ ներդնելիս անխուսափելիորեն ամրագրվում են այնպիսի պայմաններ, որոնք ոչ միշտ են առնչվում հատկացված լիցենզիայի գործողության կասեցման կամ գործողությունը դադարեցնելու հետ, այսինքն` դրանք ուղղակիորեն չեն համարվում լիցենզիայի հատկացման պայմաններ: Միաժամանակ, դրանք չեն առնչվում բնապահպանական, հիգիենիկ եւ սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի ու կանոնների հետ, որոնց խախտման արդեն իսկ սահմանված է համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվություն: Խոսքը բացառապես այն կանոնների մասին է, որոնք նորույթ են եւ որոնց համար գործող օրենսդրությամբ, բնականաբար, համապատասխան պատասխանատվություն սահմանված չէ:

Բացի այդ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ոչ բոլոր իրավախախտումների համար է սահմանված լիցենզիայի գործողության կասեցում կամ դադարեցում:

Առաջարկվել է հիշյալ վարչական զանցանքների քննությունը եւ վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահել ոստիկանության մարմիններին: Տվյալ դեպքում նկատի է ունեցվել այն, որ վերը նշված կանոնները առավելապես փոխկապակցված են հասարակական կարգի հետ, որի պահպանության պարտականությունը հիմնականում վերապահված է ոստիկանությանը:

Լիցենզավորման ենթական գործունեության տվյալ տեսակի համար պետական տուրքի չափը սահմանելիս բարդությունը եղել է այն, որ բացակայում է նույնատեսակ ձեռնարկատիրության որեւէ ոլորտ, որը կարող էր համեմատության համար հիմք ընդունվել, ուստի հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են ձեռնարկատիրության այդ տեսակի պարագայում հասարակական կարգի պահպանության, կանանց իրավունքների ու երեխաների պաշտպանության ոլորտում անվտանգության ռիսկերի բացառման առնչությամբ պետության գործառույթների ծավալը եւ դրա համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումները, մարդկային ներուժը այլն:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները եւ լրացումները կրում են տեխնիկական բնույթ եւ բացառապես բխում են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի դրույթներից:

Ըստ էության, այս ոլորտում առանձնահատուկ իրավական կարգավորումների բացակայության պայմաններում, հեստապարերը դիտվել են, որպես սովորական կենցաղային ծառայություններ եւ դրանց վրա տարածվել են բացառապես «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդհանուր պահանջները: Մինչդեռ, տվյալ ծառայության բնույթը համատեղելի չէ «կենցաղային ծառայության» հասկացության հետ եւ, ինչպես արդեն նշվեց, օժտված է լրացուցիչ նկատելի առանձնահատկություններով:

Հաշվի առնելով ծառայության հիշյալ տեսակին ներկայացվող պահանջների բնույթը, օրենսդրական նախագծերի փաթեթում ներառվել է նաեւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Մասնավորապես, ձեռնարկատիրության այդ տեսակին վերաբերող գովազդին ներկայացվող սահմանափակումները հանահունչ են վերը նշված հիմնադրույթներին եւ միջազգային համաձայնագրերի նորմերով ամրագրված դրույթներին: Ընդ որում, գովազդի վերաբերյալ օրենսդրության խախտումների համար վարչական պատասխանատվությանն անդրադաձ չի արվել, քանզի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով արդեն իսկ կանոնակարգված են այդ հարաբերությունները:

Սույն օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել հուսալի դարձնելու կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության երաշխավորվածությունը, զերծ կպահի բնակչության հանգիստն անհարկի խաթարումներից, ինչպես նաեւ կնպաստի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձեւավորմանը: