Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածում.
1. 42-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«երկակի նշանակության ապրանքների արտահանման եւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման անհատական թույլտվություն տալու համար | Բազային տուրքի քսանապատիկի չափով |
2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 43-րդ մասով.
«երկակի նշանակության ապրանքների արտահանման եւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման ընդհանուր թույլտվություն տալու համար» | Բազային տուրքի երեսնապատիկի չափով |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: