Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածում`
1) 42-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«42. երկակի նշանակության ապրանքների արտահանման եւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման անհատական թույլտվություն տալու համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով». |
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43-րդ կետով.
«43. երկակի նշանակության ապրանքների արտահանման եւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման ընդհանուր թույլտվություն տալու համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: