«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
ՀՈԴՎԱԾ 1
«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի հուլիսի 27-,ի ՀՕ-211, այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «եւ լիազոր մարմնի տեղական գանձապետական բաժանմունքները (այսուհետ` գանձապետական բաժանմունքներ):» բառերը փոխարինել «եւ լիազոր մարմնի գանձապետարանի ստորաբաժանումները (այսուհետ` գանձապետարանի ստորաբաժանումներ):» բառերով:
Օրենքում նշված «գանձապետական բաժանմունքներ» բառերը ըստ հոլովառության փոխարինել «գանձապետարանի ստորաբաժանումներ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը: