Հոդված 1 «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «եւ լիազոր մարմնի տեղական գանձապետական բաժանմունքները (այսուհետ` գանձապետական բաժանմունքներ):» բառերը փոխարինել «եւ լիազոր մարմնի գանձապետարանի ստորաբաժանումները (այսուհետ` գանձապետարանի ստորաբաժանումներ):» բառերով:
Օրենքում նշված «գանձապետական բաժանմունքներ» բառերը ըստ հոլովառության փոխարինել «գանձապետարանի ստորաբաժանումներ» բառերով:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Գլխավոր ֆինանսիստն ապահովում է պետական մարմնի կողմից`
ա. ֆինանսական կառավարման համակարգերի առկայությունը,
բ. գնումների մասին օրենսդրությանը համապատասխան` գնումների համակարգի առկայությունը:ե:
2. 3-րդ մասի «ա»ենթակետից հանել «եւ ներքին աուդիտի կառավարման» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնականը հրապարակման տասերորդ օրվանից: