Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-848-16.03.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության   1998 թվականի  հոկտեմբերի  27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`

ա)  «գ» կետը «քրեակատարողական ծառայողները» բառերից հետո  լրացնել  «եւ դատական կարգադիչները» բառերով.

բ) «ե» կետը «քրեակատարողական ծառայությունում» բառերից հետո լրացնել «, դատական կարգադրիչների ծառայությունում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի վերջին նախադասությունը «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «, դատական կարգադրիչների ծառայության» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Ելնելով նրանից, որ ՀՀ դատական օրենսգրքով  դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները համապատասխանեցված են քրեակատարողական ծառայության պաշտոնների հետ, եւ հետեւաբար դատական կարգադրիչների ծառայությունները  հավասարեցված են  քրեակատարողական ծառայությունների հետ, նպատակահարմար ենք համարում դատական կարգադրիչների կենսաթոշակային խնդիրները կարգավորել միասնական օրենսդրությամբ: