Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մարտի 2001 թվականի, ՀՕ-148) 42-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 42. Տուժանքները
1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթների, հանձնաժողովի կողմից ընդունված իրավական ակտերի, գործունեության լիցենզիայի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում հանձնաժողովն իրավաuու է տալ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ եւ կարող է կիրառել տուժանքների հետեւյալ տեuակները`
ա) նախազգուշացում.
բ) սույն օրենքով սահմանված տուգանքներ.
գ) լիցենզիայի գործողության կաuեցում.
դ) լիցենզիայի գործողության դադարեցում:
2. Նախազգուշացումը` որպես տուժանք, կարող է կիրառվել սույն օրենքի դրույթների, հանձնաժողովի կողմից ընդունված իրավական ակտերի, գործունեության լիցենզիայի պայմանների ցանկացած խախտման դեպքում:
3. Սույն հոդվածի 1-ին կետի բ) ենթակետով նախատեսված տուգանքները կիրառվում են.
ա) սույն օրենքի դրույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկից մինչեւ քառասունհազարապատիկի չափով.
բ) հանձնաժողովի կողմից տրված գործունեության լիցենզիայի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից մինչեւ քսանհազարապատիկի չափով.
գ) հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տուգանքների չափերը (մեծությունները) չեն տարածվում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, գազամատակարարման համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձանց եւ մինչեւ 10 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող էներգիայի վերականգնվող աղբյուրների (այդ թվում` փոքր հիդրոէլեկտրակայաններ) կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող լիցենզավորված անձանց վրա:
5. Սույն հոդվածի 1-ին կետի բ) ենթակետով նախատեսված տուգանքները սույն հոդվածի 4-րդ կետում նշված լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառվում են.
ա) սույն օրենքի դրույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով.
բ) հանձնաժողովի կողմից տրված գործունեության լիցենզիայի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով.
գ) հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկից մինչեւ հինգ հարյուրապատիկի չափով:
6. Սույն օրենքով սահմանված տուգանքները կարող են կիրառվել, եթե լիցենզավորված անձի կողմից կատարված խախտման հետեւանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, կամ խախտվել է սպառողի իրավունքներն ու օրինական շահերը, կամ կատարված խախտումը հանգեցրել է այլ լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ խոչընդոտել է հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը, կամ կատարվել է դիտավորությամբ, կամ նախորդ խախտման պահից մեկ տարվա ընթացքում լիցենզավորված անձի կողմից կատարված երկրորդ կամ ավելի խախտումն է, կամ կրում է տեւական կամ շարունակական բնույթ:
7. Սույն հոդվածի 3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված տուգանքների գումարները հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
8. Լիցենզավորված անձն իրավունք ունի հանձնաժողովի նիստում արտահայտել իր կարծիքը, ներկայացնել առաջարկություններ եւ առարկություններ` կիրառվելիք տուժանքների վերաբերյալ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: