Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-050-25.07.2003--010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետեւ`օրենք) կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները`

ա) օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) ընկերության զուտ ակտիվների (սեփական կապիտալի) արժեքից կանոնադրական կապիտալի, պահուստային կապիտալի եւ արտոնյալ բաժնետոմսերի լուծարային ու անվանական արժեքների տարբերության ընդհանուր գումարը գերազանցող մասը լրիվ կամ մասնակի փոխանցելով կանոնադրական կապիտալ».

բ) օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասը «վճարումները» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից պակասելու հիմքով կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքի,» բառերով.

գ) օրենքի 36-րդ հոդվածը լրացնել նոր` 6-րդ կետով.

«6. Ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից նվազելու հիմքով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը կատարվում է բաժնետոմսերի անվանական արժեքի պակասեցման ձեւով` առանց բաժնետերերին որեւէ հատուցման».

դ) օրենքի 53-րդ հոդվածի «է» եւ «ը» կետերում «ապա նաեւ» բառերը փոխարինել «ապա» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: