Հոդված 1 . «Բաժնետիրական ընկերությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի (25 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-232) 35-րդ հոդվածի4-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«բ) ընկերության զուտ ակտիվների (սեփական կապիտալի) արժեքից կանոնադրական կապիտալի, պահուստային կապիտալի եւ արտոնյալ բաժնետոմսերի լուծարային ու անվանական արժեքների տարբերության ընդհանուր գումարը գերազանցող մասը լրիվ կամ մասնակի փոխանցելով կանոնադրական կապիտալ:»:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում`
1)5-րդ կետի երկրորդ մասը «վճարումները» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից պակասելու հիմքով կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքի,» բառերով.
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ`
«6. Ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից նվազելու հիմքով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը կատարվում է բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձեւով` առանց բաժնետերերին որեւէ հատուցման:»:
Հոդված 3 . Օրենքի 53-րդ հոդվածի առաջին մասի «է» եւ «ը» ենթակետերում «ապա նաեւ» բառերը փոխարինել «ապա» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: