Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-852-22.03.2010-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության  1998 թվականի հունիսի 17-ի Հ0-247 օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 94-րդ հոդվածի 1-ին մասում «համայնքի ղեկավարի » բառերից հետո լրացնել «,իսկ Երեւան քաղաքում` Երեւանի վարչական շրջանի ղեկավարի» բառերը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: