ՀՈԴՎԱԾ 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297, այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Պետությունը սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին տասը տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթություն: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է առանձնացված` միայն սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված քաղաքացիների միջեւ, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պետական պատվեր` ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների, սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերի:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: