«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297, այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Պետությունը սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթություն: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված եղանակով` միայն սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված քաղաքացիների միջեւ, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է պետական պատվեր` ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների, սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերի:»:
ՀՈԴՎԱԾ 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյան 12.10.10թ. |
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում: |
«առանձնացված» բառից առաջ ավելացնել «ընդհանուր մրցույթից» բառերը, եւ նույն «առանձնացված» բառից հետո ավելացնել «եղանակով» բառը
«կառավարությունը» բառից հետո ավելացնել «յուրաքանչյուր տարվա համար» բառերը «առանձնացված» բառից առաջ ավելացնել «ընդհանուր մրցույթից» բառերը, եւ նույն «առանձնացված» բառից հետո ավելացնել «եղանակով» բառը |
|
|
3. | ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյան 10.11.2010թ. | «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասում: «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին տողում: «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում: «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում,2-րդ հոդվածի 6-րդ մասում: |
|
|