Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-8531-23.03.2010-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն, այսուհետ` Օրենք)  5-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 2-րդ կետը «բնագավառներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում» բառերով.

2. 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Պետությունը սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին տասը տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով` անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է առանձնացված` միայն սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված քաղաքացիների միջեւ, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի`

1. առաջին պարբերությունը «անապահով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված» բառերով.

2. երրորդ պարբերությունը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված ուսանողներին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել  նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը` ուսանողը ավարտելուց հետո առնվազն 5 տարի ժամկետով գործուղվում է աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված բնակավայրեր: Այս պայմանը չկատարելու դեպքում ուսանողը պարտավոր է փոխհատուցել իր ուսման ծախսերը, որի կարգը, չափը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: