ՀՈԴՎԱԾ 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն, այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «անապահով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված» բառերով.
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բնագավառների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում» բառերով.
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ կետը «ձեւերով ուսուցման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայր գործուղման համար» բառերով.
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի`
1. առաջին պարբերությունում «անապահով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված» բառերը.
2. երրորդ պարբերությունում «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված ուսանողներին» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: