Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Պ-8532
-23.03.2010-ԳԿ-010/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն, այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «անապահով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված» բառերով.
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բնագավառների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում» բառերով.
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ կետը «ձեւերով ուսուցման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայր գործուղման համար» բառերով.
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի`
առաջին պարբերությունում «անապահով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված» բառերը.
երրորդ պարբերությունում «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված ուսանողներին» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյան 12.10.10թ. |
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում: |
«առանձնացված» բառից առաջ ավելացնել «ընդհանուր մրցույթից» բառերը, եւ նույն «առանձնացված» բառից հետո ավելացնել «եղանակով» բառը
«առանձնացված» բառից առաջ ավելացնել «ընդհանուր մրցույթից» բառերը, եւ նույն «առանձնացված» բառից հետո ավելացնել «եղանակով» բառը |
Ընդունվել է: Ընդունվել է: |
|
3. | ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյան 10.11.2010թ. | «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասում: «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին տողում: «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում: «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում,2-րդ հոդվածի 6-րդ մասում: |
« /հատկապես Ադրբեջանի հետ /» բառերը հանել
|
Ընդունվել է:
Ընդունվել է: |