Armenian ARMSCII Armenian
Պ-8532-23.03.2010-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասը «անապահով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի» բառերով:

Հոդված  2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «բնագավառների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի» բառերով:

Հոդված  3. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ կետը «ձեւերով ուսուցման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայր գործուղման համար» բառերով:

Հոդված  4. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի  առաջին պարբերությունը «անապահով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի» բառերով, իսկ երրորդ պարբերությունը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: