Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-854-24.03.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 5-ի ընտրական օրենսգրքի  34-րդ հոդվածի 4-րդ մասը «թեկնածուները» բառից հետո լրացնել «, ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում մանկավարժական աշխատողներն ու կրթական գործընթացներին մասնակից այլ անձինք» բառերը:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում մանկավարժական աշխատողներին ու կրթական գործընթացներին մասնակից այլ անձանց  զերծ պահել քաղաքական գործընթացներից: