Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 5-ի ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ով.
«6.1 Կուսակցության ընտրական ցուցակներով ընտրված, բացառությամբ ցուցակի առաջին երեք համարների, թեկնածուների հասանելիք մանդատները տրվում են առնվազն մեկ տարի ժամկետով պարտադիր պատգամավորական գործունեությամբ զբաղվելու համար:»:
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
Ներկայացուցիչների պալատի ինստիտուտի բացակայության պայմաններում կապահովի բոլոր տարածաշրջանների ներկայացուցչությունը խորհրդարանում: