Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8571-26.03.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193  օրենքի  43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» 17.2-րդ բաժինը   լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 3-րդ կետով.
 
«17.2   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԲՆԱԳԱՎԱՌ
               
3. Աշխատանքի տեղավորման
կազմակերպում
     ԿՄ  Բ  -  -  -  -  Հ  Վ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: 


Հիմնավորում

«Բնակչության զբաղվածության եւ գործազրության դեպքում սոցիալական պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

Նախագծերի փաթեթով  առաջարկվող լրացումները նպատակ ունեն օրենսդրորեն կանոնակարգել զբաղվածության ոչ պետական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործառույթները, ստեղծել հնարավորություններ զբաղվածության պետական ծառայությունների հետ համագործակցության համար եւ  սահմանել  դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն:

Համագործակցությունը զբաղվածության ծառայություններ մատուցող պետական եւ մասնավոր կառույցների միջեւ կապահովի առողջ մրցակցություն, արդյունքում բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակն ու նրանց միջեւ տվյալների փոխանակումն ու համադրումը, կնպաստի աշխատաշուկայի համակողմանի վերլուծությանը, այդ թվում աշխատուժի տարածքային տեղաշարժերի վերաբերյալ տվյալների հստակեցմանը: Իսկ փոխշահավետ համագործակցություն հնարավոր է միայն մասնավոր կառույցների գործունեության կանոնակարգման, ծառայությունների մատուցման միասնական չափորոշիչների ներդրման ճանապարհով: