ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-225-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 15-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«15) սույն օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 10 բաժնի N 07 խմբի N 01 դասի «08. «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է նաեւ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին` արտահերթ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` ՀՀ կառավարության սահմանած կարգով:»
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակն է` 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը: