Armenian ARMSCII Armenian
Կ-862-31.03.2010-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Առանց ուսումնասիրության կամ ստուգման հաշվանցում եւ (կամ) վերադարձ կատարելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի համաձայն այլ հարկային պարտավորության դիմաց կատարված հաշվանցման եւ (կամ) վերադարձի  այն դեպքերում, երբ հաշվանցման եւ (կամ) վերադարձման ներկայացված գումարը  գերազանցել է օրենքով սահմանված կարգով որոշվող համապատասխան գումարը, հարկ վճարողից գանձվում է տուգանք` ավելի հաշվանցված եւ (կամ) վերադարձված գումարի 50 տոկոսի չափով: Սույն մասում նշված դեպքում հաշվանցման օրվա դրությամբ  կատարվում է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ հարկային պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված  գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողից «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` ենթակա է գանձման թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը:»:

Հոդված 2. Օրենքի հավելված 1-ի 8.4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8.4. Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գծով oրենքով uահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա` գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարը կարող է արձանագրվել առանց ուսումնասիրության եւ հարկ վճարողի դիմումի համաձայն ուղղվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների մարմանը եւ (կամ) վերադարձվել, եթե հարկ վճարողը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան, ռիսկային չի համարվում: 2011-2012 թվականներին ռիսկային չհամարվող հարկ վճարողներին ավելացված արժեքի եւ ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցվում եւ (կամ) վերադարձվում են, եթե  հաշվետու ամսվա արդյունքներով  (կամ  հաշվետու եռամսյակի համար ամսական հաշվարկով) հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի հանրագումարը, իսկ ակցիզային հարկ չվճարողների համար` ավելացված արժեքի հարկի գումարը 2011 թվականին չի գերազանցում 5 միլիոն դրամը, իսկ 2012 թվականին` 10 միլիոն դրամը:

Ռիսկային համարվող հարկ վճարողների, ինչպես նաեւ սույն կետի առաջին պարբերությունով սահմանված գումարները գերազանցվելու դեպքերում ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գծով oրենքով uահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարներն արձանագրվում են ուuումնաuիրությամբ:

Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գծով oրենքով uահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա` գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարների  հիմնավորվածությունն արձանագրվում է uույն կարգի 6.1-րդ կետի «դ» ենթակետում նշված uտուգումներով (այuուհետ` uտուգում): Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի հաշվանցումների ուuումնաuիրություն կամ uտուգում անցկացվում է նաեւ uույն կարգի 15-րդ կետով նախատեuված դեպքերում:»:

Հոդված 3. Օրենքի հավելված 1-ի 9.3-րդ կետից հանել «` հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուuումնաuիրության կամ uտուգման  արդյունքներով» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է 2011 թվականի հունվարի 1-ից: