Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) ԵՐՐՈՐԴ1 եւ ԵՐՐՈՐԴ2 բաժինները ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ ԵՐՐՈՐԴ3 բաժնով.
«Ե Ր Ր Ո Ր Դ3 Բ Ա Ժ Ի Ն
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 20430 . Նոր երեւան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա դատական ակտը եւ բողոքը վերանայող դատարանը
1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
2. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:
Հոդված 20431 . Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք
Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք եւ նրանց իրավահաջորդները.
2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.
3) այն անձինք, ովքեր ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել են միջազգային պայմանագրի պահանջներին (ժամկետներին) համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք:
Հոդված 20432 . Նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը
Նոր երեւան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել գործին մաuնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մաuնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, եւ այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաuտատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, մասնագետի, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, սխալ թարգմանությունը, փաuտաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապoրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաuտատվել է, որ գործին մաuնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք.
4) վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:
Հոդված 20433 . Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը
Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշմամբ ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը.
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Հոդված 20434 . Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը
1. Նոր երեւան եկած հանգամանքներով գործի (դատական ակտի) վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
2. Սույն օրենսգրքի 20433 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում վերանայման բողոք կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում:
3. Սույն օրենսգրքի 20433 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում վերանայման բողոք ներկայացնելու եռամuյա ժամկետի հաշվարկն uկuվում է Հայաuտանի Հանրապետության մաuնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը միջազգային դատարանի կանոնակարգերին համապատասխան այդ դատարան դիմած անձին հանձնելու oրվանից:
4. Դատական ակտի վերանայման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:
Հոդված 20435 . Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատռական ակտի վերանայման կանոնները
Եթե սույն բաժնում նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ» վերտառությամբ ԵՐՐՈՐԴ1 եւ «ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ» ԵՐՐՈՐԴ2 բաժիններն ունեն բազմաթիվ ընդհանուր (այդ թվում` նույնական կարգավորմամբ) դրույթներ, որոնք, կրկնություններից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է միասնացնել մեկ բաժնում, ինչպես որ դա արված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 121 բաժնում: Դա, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նույնանուն բաժինների դրույթները Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին եւ ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. հոկտեմբերի 23-ի ՍԴՈ-833 որոշմանը համապատասխանեցնելու հետ միաժամանակ, ավելի կուռ կդարձնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը եւ Էլ առավել կբավարարի իրավական տեխնիկայի պահանջներին, քննարկվող հարցերում կմիասնացնի Քաղ. դատ. եւ Քր. դատ. օրենսգրքերը եւ որ ամենակարեւորն է` հնարավորություն կտա Քաղ. դատ. օր. փոփոխվող ԵՐՐՈՐԴ3 բաժնում եւ Քր. դատ. օր. 4262 , 4264 եւ 4267 հոդվածներում իրացնել ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. հոկտեմբերի 23-ի ՍԴՈ-833 որոշման այն դրույթը, ըստ որի նոր հանգամանքներով բողոք ներկայացնելու իրավունքը պետք է վերապահել նաեւ քաղաքացիական ու քրեական գործերի քննությանը մասնակից չդարձված այն անձանց, ովքեր սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վճռի կայացման պահին ունեցել են իրենց իրավունքներն իրացնելու (պաշտպանելու) հնարավորություն, բացառել Քր. դատ. օր. 4267 հոդվածի 4-րդ մասի «Շահագրգիռ անձի լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը» դրույթը, մատչելի դարձնելով քրեական դատավարությունը:
Քննարկվող երկու ինստիտուտների միաբերումը համալիր եւ բանական լուծումներ է գտել Քաղ. դատ. օր. նոր ԵՐՐՈՐԴ3 բաժնում եւ Քր. դատ. օր. 4262 հոդվածում, ապահովվել է միեւնույն հարցը կարգավորող քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերի միասնականությունը:
Նշված փոփոխություններից բխող համապատասխան փոփոխություն է կատարվել նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածում, որտեղ նշված չէր, թե վարչական դատարանի դատական ակտը որ դատական ատյանն է վերանայում:
Օրինագծի սույն տեքստն արժանացել է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի հավանությանը: