Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8651-01.04.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 134. Վարչական գործերով դատական ակտերի վերանայման հիմքերը եւ կարգը

1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վճռաբեկ դատարանը:

2. Վարչական դատարանի` նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով եւ կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ» վերտառությամբ ԵՐՐՈՐԴ1 եւ «ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ» ԵՐՐՈՐԴ2 բաժիններն ունեն բազմաթիվ ընդհանուր (այդ թվում` նույնական կարգավորմամբ) դրույթներ, որոնք, կրկնություններից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է միասնացնել մեկ բաժնում, ինչպես որ դա արված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 121 բաժնում: Դա, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նույնանուն բաժինների դրույթները Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին եւ ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. հոկտեմբերի 23-ի ՍԴՈ-833 որոշմանը համապատասխանեցնելու հետ միաժամանակ, ավելի կուռ կդարձնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը եւ Էլ առավել կբավարարի իրավական տեխնիկայի պահանջներին, քննարկվող հարցերում կմիասնացնի Քաղ. դատ. եւ Քր. դատ. օրենսգրքերը եւ որ ամենակարեւորն է` հնարավորություն կտա Քաղ. դատ. օր. փոփոխվող ԵՐՐՈՐԴ3 բաժնում եւ Քր. դատ. օր. 4262 , 4264 եւ 4267 հոդվածներում իրացնել ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. հոկտեմբերի 23-ի ՍԴՈ-833 որոշման այն դրույթը, ըստ որի նոր հանգամանքներով բողոք ներկայացնելու իրավունքը պետք է վերապահել նաեւ քաղաքացիական ու քրեական գործերի քննությանը մասնակից չդարձված այն անձանց, ովքեր սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վճռի կայացման պահին ունեցել են իրենց իրավունքներն իրացնելու (պաշտպանելու) հնարավորություն, բացառել Քր. դատ. օր. 4267 հոդվածի 4-րդ մասի «Շահագրգիռ անձի լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը» դրույթը, մատչելի դարձնելով քրեական դատավարությունը:

Քննարկվող երկու ինստիտուտների միաբերումը համալիր եւ բանական լուծումներ է գտել   Քաղ. դատ. օր. նոր ԵՐՐՈՐԴ3 բաժնում եւ Քր. դատ. օր. 4262 հոդվածում, ապահովվել է միեւնույն հարցը կարգավորող քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերի միասնականությունը:

Նշված փոփոխություններից բխող համապատասխան փոփոխություն է կատարվել նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածում, որտեղ նշված չէր, թե վարչական դատարանի դատական ակտը որ դատական ատյանն է վերանայում:

Օրինագծի սույն տեքստն արժանացել է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի հավանությանը: