Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-8652-01.04.2010-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4261 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4261 . Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը

1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 4262 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4262 . Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

1) այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգռված անձինք, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների.

2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.

3) այն անձինք, ովքեր ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել են միջազգային պայմանագրի պահանջներին (ժամկետներին) համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք.

4) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները:»:

Հոդված 3. Օրենսգրքի 4264 հոդվածում `

ա) 1-ին մասի 1-ին կետը լրացնել «ամբողջությամբ կամ մի մասով.» բառերով.

բ)  1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.».

գ) լրացնել 4-րդ մաս հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 4267 հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությունը հանել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: