Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-866-02.04.2010-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (1985 թվականի դեկտեմբերի 6) կատարել հետեւյալ լրացումները`

1) լրացնել  նոր 477 -րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ`

«ՀՈԴՎԱԾ 477 . ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը առանց  լիազոր մարմնի հետ համաձայնեցման`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար սահմանված նվազագույն աշխատավարձի   հարյուրհիսունապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1, 3, 4 մասերի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկից մինչեւ երեքհարյուրհիսունապատիկի չափով:

Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2, 5-53 մասերի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկից մինչեւ երեքհարյուրհիսունապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափի կրկնապատիկի չափով:

2) 24414 -րդ հոդվածում «45-474 » թվերից հետո լրացնել «եւ 477 »  բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը   հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Օրենքի նախագծի անհրաժեշտությունը սահմանված է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» 2009 թվականի հունվարի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ եւ նպատակ ունի ապահովել հատուկ նշանակության սննդամթերքի, կենսաակտիվ սննդային հավելումների, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի սահմանափակումների պահպանումը:

1.1 Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի համար թեեւ սահմանված են որոշակի սահմանափակումներ, սակայն, այդ սահմանափակումները խախտելու համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն, ինչը խոչընդոտում է դրանց անշեղ իրականացման ապահովմանը: Ինչ վերաբերում է կենսաակտիվ սննդային հավելումներին, ապա դրանք ունեն բուժիչ հատկություններ եւ կարող են մարդու օրգանիզմում փոփոխություններ առաջացնել, ուստի, անհրաժեշտ է արգելել դրանց գովազդը առանց ՀՀ առողջապահության նախարարության թույլտվության :

1.2 Նախագծով նախատեսվում է  վարչական պատասխանատվության ենթարկել հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդին ներկայացվող պահանջները խախտող անձանց:

2. Օրենքի նախագծի կարգավորման առարկան են հանդիսանում հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի սահմանափակումները չպահպանելու հետեւանքով առաջացող հարաբերությունները:

3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդին ներկայացվող պահանջների խախտումները: