ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (1985 թվականի դեկտեմբերի 6) կատարել հետեւյալ լրացումները`
1) լրացնել նոր 477 -րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ`
«ՀՈԴՎԱԾ 477 . ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման`
առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1, 3, 4 մասերի պահանջների խախտմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկից մինչեւ երեքհարյուրհիսունապատիկի չափով:
Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2, 5-53 մասերի պահանջների խախտմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկից մինչեւ երեքհարյուրհիսունապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափի կրկնապատիկի չափով:
2) 24414 -րդ հոդվածում «45-474 » թվերից հետո լրացնել «եւ 477 » բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: