Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-679-31.07.2009,26.03.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` օրենք) 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով`

«1.1. Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական նախաձեռնության իրավունքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս դրան կից ներկայացվող տեղեկանքում, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կողմից ներկայացված  օրենքի նախագծի դեպքում` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունում նշվում են`

1) օրենքի նախագծի այն մասերը, որոնք գործելու են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից, ինչպես նաեւ այդ մասերի չգործելու իրավական հետեւանքները.

2)  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի  ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե օրենքով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենքի անցումային դրույթներով կարող են սահմանվել `

1) օրենքի այն մասերը, որոնք գործելու են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից, ինչպես նաեւ այդ մասերի չգործելու իրավական հետեւանքները.

2)  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի  ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: