Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-868-10.04.2010-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի  ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` օրենք)`

1) 2-րդ հոդվածի`

ա. «անբավարար տեսանելիություն» հասկացությունից հանել «, ինչպեu նաեւ oրվա մութ ժամանակ, աղջամուղջի ու մթնշաղի ժամանակ» բառերը,

բ. «մոտոցիկլետ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց: Մոտոցիկլին են հավաuարեցվում նաեւ լրակազմված եւ լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի եւ ուղեւորների` մինչեւ 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոցները, ինչպեu նաեւ մոտոամենագնացները (քվադրոցիկլները).»,

գ. «հարկադրված կանգառ» հասկացությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:»,

դ. «հետիոտն» հասկացության մեջ «մոտոցիկլետ» բառը փոխարինել «մոտոցիկլ» բառով,

ե. «մոպեդ» հասկացության մեջ «կիլոմետր-ժամ» բառերը փոխարինել «կմ/ժ» բառով,

զ. «oրվա մութ ժամանակ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «oրվա մութ ժամանակ՝ մթնշաղի վերջի եւ աղջամուղջի սկզբի միջեւ ընկած ժամանակահատվածը.»:

2) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«ավտոգնացք՝ կցորդի (կիսակցորդի) հետ կցված մեխանիկական տրանսպորտային միջոց (Քարշակման համար միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցները ավտոգնացք չեն համարվում).

Զիջել ճանապարհը այլ տրանսպորտային միջոցներին՝ վարորդը չպետք է շարունակի կամ վերuկuի շարժումը կամ կատարի որեւէ մանեւր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին uտիպել անuպաuելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «իգ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«իգ) uահմանում է ոuտիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանuպորտային միջոցների վերաuարքավորման եւ առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգերը.»,

2) 1-ին մասը «իզ» կետից հետո լրացնել նոր «իէ» կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«իէ) սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձեւը եւ տրման կարգը.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանuպորտային միջոցների վերաuարքավորման եւ առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենաuարքը համապատաuխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենաuարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանuպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի.»,

2) 1-ին մասը «ժթ» կետից հետո լրացնել նոր «ի» եւ «իա» կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«ի) սահմանված կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն.

իա) տեղադրում է ճանապարհային լուսացույցներ եւ նշաններ, իրականացնում ճանապարհային գծանշումներ.»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.2 հոդվածով.

«Հոդված 13.2. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները

1. Տրանuպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության uեփականությունն է:

2. Տրանuպորտային միջոցը փոխելիu (oտարելիu) աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործողն այն ի պահ է հանձնում տրանuպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամuվա ընթացքում տվյալ համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ համարանիշների հատկացման համար oրենքով uահմանված պետական տուրքի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանuպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն oգտագործելու առաջնահերթության իրավունքից: Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ համարանիշի օգտագործման իրավունքից:

3. Եթե մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդի հաղթողը հրաժարվում է ձեռք բերել համարանիշի օգտագործման իրավունքը, ապա նախավճարը չի վերադարձվում եւ նրանից գանձվում է տուժանք՝ լոտի ձեռքբերման համար իր կողմից առաջարկված գնի 20 տոկոսի չափով, իսկ աճուրդի հաղթող է ճանաչվում նախորդ բարձր գին առաջարկած մասնակիցը, որի կողմից համարանիշի օգտագործման իրավունքը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում նույնպես նախավճարը չի վերադարձվում եւ նրանից գանձվում է տուժանք՝ լոտի ձեռքբերման համար իր կողմից առաջարկված գնի 20 տոկոսի չափով: Տուժանքի գումարը կամավոր չվճարելու դեպքում այն ենթակա է բռնագանձման դատական կարգով:

4. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի oգտագործման իրավունքը սույն հոդվածի 2-րդ մասում նշված մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցած անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ համարանիշերն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցած անձանց փոխանցելու դեպքերի:

5. Տրանuպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից հինգ բանկային oրվա ընթացքում նախավճարը վերադարձվում է աճուրդում չհաղթած մաuնակիցներին:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածի`

1) 1-ին մասից հանել «եւ դրանց կցորդները» բառերը,

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը լրացնել «՝ մինչեւ հաշվառման կտրոնի վրա նշված (փակցված կամ դակված) ամսվա վերջին օրը» բառերով,

3) 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանuպորտային միջոցի տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ տրամվայների եւ տրոլեյբուuների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող կազմակերպությունները:»,

4) 6-րդ մասում «Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեuված տեղում» բառերը փոխարինել «վարորդի կողմից առջեւի հողմապակու ներքեւի աջ անկյունում, բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 17-րդ հոդվածի`

1) 4-րդ մասում «առաջին մասով եւ երկրորդ մասի «ա», «դ», «ե», «զ» եւ «է» կետերով» բառերը փոխարինել «առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ» եւ «ժզ» կետերով» բառերով,

2) 6-րդ մասում «առաջին մասի «ա» կամ երկրորդ մասի «բ» կետերում» բառերը փոխարինել «առաջին մասի «ա» կամ «ժա» կետերում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7.

1. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» կետով՝

«ժէ. բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ uտորին վերջույթը, դաuտակը կամ ոտնաթաթը, կամ առկա է շարժումները uահմանափակող` դաuտակի կամ ոտնաթաթի ձեւախախտում, ինչպես նաեւ ձեռքերի մատների կամ ֆալանգների ձեւախախտումներ եւ արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիuտ խանգարման, բացառությամբ տվյալ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի.»:

2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «մոտոցիկլետների» բառը փոխարինել «մոտոցիկլների» բառով:

3. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ եւ 5-րդ մասերով՝

«4. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում տրանսպորտային միջոցի հետախուզում հայտարարվում է ոստիկանության պետի (տեղակալների) կամ ոստիկանության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձանց կողմից:

5. Տրանսպորտային միջոցի հետախուզում կարող է հայտարարվել, երբ տվյալ տրանսպորտային միջոցով կատարվել է իրավախախտում:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասում «եւ «ժզ»» բառերը փոխարինել ««ժզ» եւ «ժէ»» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետում «մոտոցիկլետով» բառը փոխարինել «մոտոցիկլով» բառով.

2) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է» կետով՝

«է. տրանuպորտային միջոցից դուրu նետել առարկաներ:»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 25-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «մոտոցիկլետ» բառը փոխարինել «մոտոցիկլ» բառով.

2) 12-րդ մասում «տաքսու» բառը փոխարինել «մարդատար-տաքսի ավտոմոբիլի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «մոտոցիկլետներով» բառը փոխարինել «մոտոցիկլներով եւ այլ մոտոտրանսպորտային միջոցներով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 27-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի «ա» կետում «մոտոցիկլետներ» բառը փոխարինել «մոտոցիկլներ» բառով,

2. 1-ին մասի «գ» կետում «ավտոմոբիլներ» բառից առաջ լրացնել «բեռնատար» բառը,

3. 1-ին մասի «դ» կետում «ավտոմոբիլներ» բառից հետո լրացնել «(ավտոբուսներ)» բառը,

4. 3-րդ մասի «ե» կետի 2-րդ պարբերության մեջ «եւ» բառը փոխարինել «կամ» բառով.

5. 7-րդ մասում «վարելու» բառերից հետո լրացնել «իրավունքի» բառը:

ՀՈԴՎԱԾ 13.

1. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 եւ 1.2 մասերով՝

«1.1. Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան.

1.2. «A» եւ «B» կարգի տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական uտանալու համար որակավորման քննություններին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մաuնակցել նաեւ ինքնուu անձինք:»:

2. 8-րդ մասում «կցորդման» բառից հետո լրացնել «(բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների)» բառերը:

3. 11-րդ մասի 1-ին պարբերությունում «տարի» բառից հետո լրացնել «մինչեւ փետրվարի 1-ը» բառերը:

4. 11-րդ մասի 2-րդ պարբերության մեջ «70%-ը» բառերը փոխարինել «50%-ից ավելին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով`

«4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերով նախատեսված դեպքերում ոստիկանությունն իրավասու է վերցնել անձի վարորդական վկայականը:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 32-րդ հոդվածի 1-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով`

«ե) տրանսպորտային միջոցների արտադրությունը՝ նախագծման, փորձարկման եւ արտադրման փուլերում:»:

ՀՈԴՎԱԾ 16. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոցների հաշվառման (վերահաշվառման, հաշվառումից հանման) դեպքում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոցներին հատկացված հաշվառման համարանիշների հետ կապված գործողությունները կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է տրանսպորտային միջոցների հաշվառման եւ հաշվառման համարանիշեր տալու, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության եւ մի շարք այլ դրույթների հաստակեցման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես.

1. գործող օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներում կատարվող փոփոխություններով կառավարությանը տրվում է առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգը, Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձեւը եւ տրման կարգը սահմանելու, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ այդ թույլտվությունները տալու եւ հաշվառումներն իրականացնելու իրավասություն.

2. գործող օրենքը լրացվում է նոր 13.2-րդ հոդվածով, որով սահմանվում են տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին (այդ թվում՝ աճուրդի միջոցով հատկացվող մեծ պահանջարկ ունեցող համարանիշների) վերաբերող դրույթներ: Ըստ այդմ, աճուրդի միջոցով հատկացվող մեծ պահանջարկ ունեցող համարանիշներն օգտագործող անձանց հնարավորություն է տրվում այդ համարանիշների օգտագործման իրավունքը փոխանցել ժառանգությամբ, ինչպես նաեւ զիջել օգտագործման իրավունքը իր մերձավոր ազգականներին (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ): Բացի այդ փոխվում է նաեւ համարանիշերն ի պահ հանձնելու դեպքում դրա պահպանման ժամկետը՝ 2 ամսից դարձվում է 6 ամիս.

3. գործող օրենքի 15-րդ հոդվածում կատարվող փոփոխությամբ սահմանվում է ցանկացած վայրում տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ներկայացնելու տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ իրավունքը.

4. կատարվող մյուս փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ եւ նպատակ ունեն հստակեցնել օրենքում օգտագործված հասկացությունները կամ առընչվում են սույն տեղեկանքի նախորդ կետերում նշված փոփոխություններին կամ լրացումներին: