Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8681-10.04.2010-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 եւ 2.2 ենթակետերով՝

«2.1) ձյունագնացը.

2.2) մոտոամենագնացը (քվադրոցիկլը).»:

Հոդված 2. Օրենք 7-րդ հոդվածի 3-րդ մասը «փոխադրամիջոցների» բառից հետո լրացնել «, ձյունագնացների եւ մոտոամենագնացների (քվադրոցիկլների)» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ

««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կատարվող փոփոխությամբ ձյունագնացները եւ մոտոամենագնացները (քվադրոցիկլները) կհանդիսանան գույքահարկի հարկման օբյեկտ:

Փոփոխությունը պայմանավորված է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ձյունագնացները եւ մոտոամենագնացները (քվադրոցիկլները) պետական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներ ճանաչելու փաստով: