Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8681-10.04.2010-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 եւ 2.2 ենթակետերով`

«2.1) ձյունագնացը.

2.2) մոտոամենագնացը (քվադրոցիկլը).»:

Հոդված 2. Օրենք 7-րդ հոդվածի 3-րդ մասը «փոխադրամիջոցների» բառից հետո լրացնել «, ձյունագնացների եւ մոտոամենագնացների (քվադրոցիկլների)» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: