Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 18-րդ, 27-րդ կետերը եւ 20-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ կետով՝
«17.1 մոտոփոխադրամիջոցների, կցորդների եւ կիuակցորդների հաշվառման համարանիշներ տալու համար»: |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է օրենքից հանել կորած վարորդական վկայականների, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրերի եւ հաշվառման համարանիշերի համար գանձվող կրկնակի պետական տուրքերը՝ պայմանավորված բոլոր դեպքերում հավասար պետական տուրք գանձելու անհրաժեշտությամբ: Փոփոխություն կատարելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ գրեթե բոլոր դեպքերում հնարավոր չի լինում տարանջատել վարորդական վկայականների, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրերի եւ հաշվառման համարանիշերի կորուստը հափշտակությունից, եւ Ճանապարհային ոստիկանությունն էլ ցանկացած դեպքում գանձում է կրկնակի պետական տուրք, ինչն էլ առաջացնում է քաղաքացիների արդարացի դժգոհությունը:
Բացի այդ, նախագծով վերականգնվում է մոտոտրանսպորտային միջոցների եւ կցորդների ու կիսակցորդների հաշվառման համարանիշեր տալու համար նախատեսված պետական տուրքը, որը ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2006 թվականի նոյեմբերի 27-ին, ուժի մեջ է մտել 2007 թվականի հունվարի 1-ին) 1-ին հոդվածով գործող օրենքի 16-րդ հոդվածի 23-րդ եւ 24-րդ կետերը նոր խմբագրությամբ շարադրվելու արդյունքում, ոստիկանությանն անհայտ պատճառներով դուրս էր մնացել նոր խմբագրությունից: