Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 18-րդ, 27-րդ կետերը եւ 20-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ կետով`
«17.1 մոտոփոխադրամիջոցների, կցորդների եւ կիuակցորդների հաշվառման համարանիշներ տալու համար»: | բազային տուրքի վեցապատիկի չափով |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: