Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-8682
-10.04.2010-ՊԱ-010/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 18-րդ, 27-րդ կետերը եւ 20-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ կետով՝
«17.1 մոտոփոխադրամիջոցների, կցորդների եւ կիuակցորդների հաշվառման համարանիշ տալու համար»: | բազային տուրքի վեցապատիկի չափով |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: