Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 18-րդ, 27-րդ կետերը եւ 20-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ կետով.
«17.1 մոտոփոխադրամիջոցների, կցորդների եւ կիuակցորդների հաշվառման համարանիշ տալու համար | բազային տուրքի վեցապատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: