Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-8684
-10.04.2010-ՊԱ-010/2
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 123-րդ հոդվածի 8-րդ մասում «մոտոցիկլետները» բառը փոխարինել «մոտոցիկլները եւ մոտոամենագնացները (քվադրոցիկլները)» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 123,6-րդ հոդվածով`
«ՀՈԴՎԱԾ 123.6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ՁՅՈՒՆԱԳՆԱՑ ՎԱՐԵԼԸ
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց տրանսպորտային միջոցներ վարելը, բացառությամբ ճանապարհը ուղղահայաց հատելու դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: