Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 123-րդ հոդվածի 8-րդ մասում «մոտոցիկլետները» բառը փոխարինել «մոտոցիկլերը եւ մոտոամենագնացները (քվադրոցիկլերը)» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 123.6-րդ հոդվածով.
«Հոդված 123.6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց վարելը
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց տրանսպորտային միջոցներ վարելը, բացառությամբ ճանապարհը ուղղահայաց հատելու դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: