Հոդված 1. «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի փետրվարի 20-ի, ՀՕ-308) օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով «1.1 Պատգամավորի գրավոր դիմումի հիման վրա Աշխատակազմը նրան է տրամադրում տվյալ գումարման ԱԺ նիստերում պատգամավորի ունեցած ելույթների եւ հայտարարությունների տեսագրությունը` (սկավառակի վրա): Դիմումը ներկայացվում է ԱԺ նախագահին, որտեղ նշվում են համապատասխան ելույթների եւ հայտարարությունների տարեթիվը, ամիսը, օրը, ժամը եւ հակիրճ բովանդակությունը: Պատգամավորի դիմումը ստանալուց հետո Ազգային Ժողովի նախագահը եռօրյա ժամկետում Աշխատակազմին հանձնարարում է իրականացնել համապատասխան տեսագրությունը: Պատգամավորը կարող է մասնակցել իր ունեցած ելույթի կամ հայտարարության տեսագրությանը: Եթե պատագամավորի դիմումը վերաբերվում է չորսօրյա նիստերում ունեցած ելույթներին եւ հայտարարություններին, ապա տեսագրությունը նրան է տրամադրվում դիմումը ներկայացնելուց հետո մեկամսյա, իսկ այլ դեպքերում` եռամսյա ժամկետում»:
Հոդված 2. Օրենքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի բ կետի «իրականացնում է» բառերից հետո լրացնել «Ազգային Ժողովի նիստերի եւ» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ
Օրինագծի ընդունումը պայմանավորված է պատգամավորի գործունեության հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ: