Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 10-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «անցած» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած եւ զորացրված, այնուհետեւ հաշմանդամությունը կորցնելու պատճառով զինվորական ծառայությունը շարունակած» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
Նախագծով հստակեցվում է զինվորական ծառայության ընթացքում հիվանդության պատճառով զորացրվելու եւ որոշ ժամանակ անց զինծառայությունը շարունակելու դեպքում զինծառայողին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու հարցը` տարբեր մեկնաբանություններից խուսափելու նպատակով: