Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-267 օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Ամենամսյա դրամական օգնությունը չի կարող պակաս լինել նվազագույն ամսական աշխատավարձի կեսից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Զինծառայողների եվ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
Նախագծով առաջարկվում է վետերանների եւ հաշմանդամ դարձած զինծառայողների եւ ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ընտանիքների համար նախատեսված ամենամսյա դրամական օգնության հաշվարկները կատարել` հիմք ընդունելով տվյալ տարվա արդյունքով հանրապետությունում գրանցված պաշտոնական գնաճի մեծությունը: Քանի որ ներկայումս նվազագույն սպառողական զամբյուղի չափը օրենքով սահմանված չէ, առաջարկում ենք ամենամսյա դրամական օգնությունը դիտարկել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հետ հարաբերակցության մեջ: