Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8721-14.04.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության   1998 թվականի  հոկտեմբերի  27-ի ՀՕ-258 օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ  պարբերությունը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Ամենամսյա դրամական օգնությունը չի կարող պակաս լինել նվազագույն  ամսական աշխատավարձի կեսից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: 

Հիմնավորում

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Զինծառայողների եվ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի  ընդունման անհրաժեշտության

Նախագծով առաջարկվում է  վետերանների եւ հաշմանդամ դարձած զինծառայողների եւ ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ընտանիքների համար նախատեսված ամենամսյա դրամական օգնության հաշվարկները կատարել` հիմք ընդունելով տվյալ տարվա արդյունքով հանրապետությունում գրանցված պաշտոնական գնաճի մեծությունը: Քանի որ ներկայումս նվազագույն սպառողական զամբյուղի չափը  օրենքով սահմանված չէ, առաջարկում ենք ամենամսյա դրամական օգնությունը դիտարկել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հետ հարաբերակցության մեջ: