Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7681-02.04.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 105-րդ հոդվածը 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1.1) կասեցվել է գործով վարույթում կիրառման ենթակա իրավական ակտի գործողությունը  եւ այդ իրավական ակտի գործողության կասեցման մասին իրավական ակտը գործով վարույթում կիրառելի չէ.»:

Հոդված 2. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե դատարանը` իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա գտնում է, որ կիրառման ենթակա որեւէ նորմատիվ ակտի դրույթ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ապա դատարանը կարող է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դիմել սահմանադրական դատարան` կասեցնելով գործի վարույթը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`

1) մինչեւ սահմանադրական դատարանում գործի դատաքննությունը սկսվելը դատարանը հետ է վերցրել իր դիմումը.

2) սահմանադրական դատարանի աշխատակազմը վերադարձրել է դատարանի դիմումը եւ դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել սահմանադրական դատարանի նախագահին կամ բողոքարկելուց հետո` սահմանանադարկան դատարանի նախագահը դատարանի դիմումը  վերադարձնելու մասին վերջնական որոշում է կայացրել.

3) սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.

4) սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.

5) ուժի մեջ է մտել կիրառման ենթակա նորմատիվ ակտի դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող կամ հակասող եւ անվավեր ճանաչելու մասին սահմանադրական դատարանի որոշումը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասում «Գործի» բառը փոխարինել «Բացառությամբ սույն օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, գործի» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: