Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8761-20.04.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի `

1) 4-րդ հոդվածի 9-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերը:

2) 7-րդ հոդվածը լրացնել 12-րդ եւ 13-րդ մասերով.

«12. Հայաuտանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուuումնական հաuտատություն կարող է հիմնվել միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ կամ մասնակցությամբ: Սույն մասում նշված համաձայնեցման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ` սահմանում է ՀՀ կառավարությունը:

13. Օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուuումնական հաuտատությունների հիմնադրման համար անհրաժեշտ պայմանները (կրթական ծրագրեր իրականացնելու մասով), լիցենզավորման առանձնահատկությունները եւ ծրագրի իրականացումն ապահովող այլ իրավական ակտերը մշակում եւ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում լիազորված մարմինը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

Ներկայացված նախագծերի առաջադրման նպատակն է կարգավորել լեզվաքաղաքականության եւ կրթության բնագավառների օրենսդրության տեխնիկական հակասությունները, ինչպես նաեւ այն դարձնել առավել ճկուն եւ գործառնական՝ կրթության ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Դեռեւս 1993 թվականին ընդունված «Լեզվի մասին» օրենքում օգտագործված են «միջնակարգ-մաuնագիտական»,«մաuնագիտական-տեխնիկական» հասկացությունները, որոնք հետագայում վերանվանվել են: «Բարձրագույն  մասնագիտական կրթություն» հասկացությունը  նախկինում ներառում էր նաեւ ասպիրանտական կրթությունը, իսկ ներկայումս դա սահմանված է որպես հետբուհական կրթություն եւ այլն։

ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը իրականացնում է պետական քաղաքականություն կրթության բնագավառում: Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ եւ նրա կողմից սահմանված կարգով  հիմնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում  օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, ինչը հնարավորություն կտա նոր որակական մակարդակի բարձրացնել կրթական ծրագրերի իրականացումը: Միաժամանակ նախագծերը հնարավորություն են տալիս լիազոր մարմնին եւ ՀՀ կառավարությանը իրենց լիազորությունների շրջանակում ապահովել հսկողություն եւ վերահսկողություն նման կրթական ծրագրերի իրականցման նկատմամբ: Գործող օրենսդրությունը ամբողջությամբ չի կարգավորում նշված հարաբերություննեը:

Ներկայումս «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանափակում է միջազգային հեղինակություն ունեցող միայն հանրակրթական այլընտրանքային հաստատությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն, այն դեպքում, երբ որակյալ կրթություն ստանալու պահանջարկը մեծ է, իսկ արտերկրում դա ապահովելու հնարավորություն ունեցողներինը` քիչ։ Նաեւ այս նկատառումից ելնելով գործող օրեսդրությունը հնարավորություն է տվել բարձրագույն  ուսումնական հաստատությունների մուտքը ՀՀ, սակայն «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն «Հայաuտանի Հանրապետության տարածքում oտարալեզու ոչ հանրակրթական ուuումնական հաuտատություն կարող է հիմնել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարությունը»:

Օրենքի ընդունումը կկարգավորի սովորողների  սոցիալական խնդիրների եւ այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորության հարցը` վերացնելով առկա բացերը եւ հակասությունները։