ՀՈԴՎԱԾ 1.
1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-401-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածի
1) 2-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ կետը եւ 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած,
2) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1. մաս.
«3.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունն իր կանոնադրությամբ նախատեսված դեպքում կարող է իրականացնել վճարովի կրթական ծառայություններ:»:
ՀՈԴՎԱԾ 2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետը չի տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ոստիկանության ուսումնական հաստատություն առկա ուսուցման ընդունված քաղաքացիների նկատմամբ:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով վերացվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց` ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունվելու իրավունքը:
ՀՀ ոստիկանության ակադեմիայի կանոնադրության համաձայն Ակադեմիան հանդիսանում է բարձրագույն ռազմական եւ ոuտիկանական ուuումնական հաuտատություն: Ակադեմիայի վերջին տարիների ուսումնադաստիարակչական պրակտիկան ցույց է տվել, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած սովորողները ուսումնառության տարիներին դրսեւորում են բարձր կարգապահություն, առավել գիտակցված մոտեցում մասնագիտության ընտրության հարցին, արագ են հարմարվում ոստիկանությունում իրականացվող հատուկ ծառայության առանձնահատկություններին եւ ռեժիմին:
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ոստիկանության ուսումնական հաստատությանն իրավունք է վերապահվում իրականացնել վճարովի կրթական ծառայություններ (կանոնադրությամբ նախատեսված դեպքերում եւ նպատակներով):