Armenian ARMSCII Armenian
Կ-878-22.04.2010-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-401-Ն oրենքի  (այսուհետ` Օրենք)  55-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ կետը եւ 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

2) լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել վճարովի կրթական ծառայություններ:»:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանության ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ ընդունված քաղաքացիների վրա: