Երրորդ ընթերցում
Նախագիծ
Պ-7963
-26.04.2010-ՏՀ-010/3
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իը» ենթակետով.
«իը) Դրոշմապիտակների ձեռքբերման համար պետական բյուջե վճարված գումարները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից: