Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-884-26.04.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի հուլիuի 24-ի ՀO-200 oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 8.1.-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 8.1. Ընտանիքի  օր` նշվում է մայիuի 15-ին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

«Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական եւ հիմնական բջիջը, Հայաuտանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո: Իրենց կամքի ազատ արտահայտման, ամուuնական դաշինքի կամավորության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, իրավունքների հավաuարության, ընտանիքի բարեկեցության մաuին հոգատարության, անչափահաu եւ անաշխատունակ անդամների իրավունքների եւ շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու uկզբունքներին համապատաuխան ամուuինները պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ սիրո, հարգանքի եւ հավատարմության վրա, նպաuտել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման  ու կրթության   համար: Այս առումով, անհրաժեշտ է ամրագրել, որ ընտանիքից է սկսվում մարդու կյանքը, այստեղ է սկսվում որպես երկրի քաղաքացի նրա ձեւավորումը: Ընտանիքը սիրո, հարգանքի, հավատարմության, համերաշխության եւ հանդուրժողականության այն աղբյուրն է, որի վրա կառուցվում է քաղաքակիրթ հասարակությունը, եւ առանց որի մարդը չի կարող լիարժեք ապրել, ուստի մարդկանց միջեւ չկա ավելի կարեւոր եւ նշանակալից միություն, քան ընտանիքն է:

Մեր պետությունը, նույնպես կարեւորելով ընտանիքի դերը, մի շարք իրավական ակտերի ընդունմամբ փորձել է թեթեւացնել ընտանիքի հոգսը: Մասնավորապես, վերջին այդպիսի իրավական ակտը «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների հաղթահարման հարցում արդյունավետ պետական աջակցության համակարգի ներդրումն էր, որը, կարծում ենք, էապես կնպաստի երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, արտագաղթի նվազմանը, ներքին միգրացիոն հոսքերի կառավարմանը եւ այլն:

Բավականին հարուստ է նաեւ ընտանիքի հետ կապված հարաբերությունների կարգավորման միջազգային փորձը: Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան,  իր 1993թ. սեպտեմբերի 20-ի թիվ 47/237 բանաձեւով, որոշել  եւ հորդորել է ՄԱԿ-ի անդամ մյուս պետություններին` սկսած 1994 թվականից ամեն տարի մայիսի 15-ը նշել որպես Ընտանիքի միջազգային օր (International Family Day): Դրան հետեւել եւ ամեն տարի մայիսի 15-ին, օրենքով սահմանված կարգով, Ընտանիքի օրը տոնում են Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Տաջիկստանը, Հունաստանը, իսկ Նախագահներիի հրամանագրերով` Բելառուսը, Ուկրաինան եւ այլ պետություններ:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ հիշատակի եւ տոն օրերը մեր հանրապետությունում սահմանված են օրենքով, օրենսդրական սույն նախաձեռնությամբ առաջարկվում է Ընտանիքի օրը, որպես տոն օր, Հայաստանի Հանրապետությունում նշել յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին` այդ օրն ամրագրելով «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում: