Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-887-29.04.2010-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հովածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Օրենքի նախագծի անհրաժեշտու??ունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անհրաժեշտ անվտանգության միջոցներն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը: Սակայն, այդ անվտանգության միջոցներն ու պայմանները առավելապես հանդիսանում են սանիտարական կանոններ եւ հիգիենիկ նորմեր, եւ այդ հարցերից շատերը իրենց կարգավորումն են ստացել «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջներ» N  2.1.3-3 սանիտարական կանոնները եւ նորմերը հաստատելու մասին» /04.03.2008թ., N 03-Ն/, «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների  հաշվառման, պահպանման, հանձնման եւ տեղափոխման կարգը հաստատելու մասին» /06.12.2006թ., N 1409-Ն/, «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հետ աշխատանքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» /06.12.2006թ., N 1408-Ն/ ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով: ՈՒստի, նույն հարաբերությունները լրացուցիչ անգամ կարգավորելը ՀՀ կառավարության որոշմամբ նպատակահարմար չէ:

1.1 Ներկայումս ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անհրաժեշտ անվտանգության միջոցներն ու պայմանները սահմանելու իրավասությունը տրված է ՀՀ կառավարությանը:

1.2 Նախագծով նախատեսվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անհրաժեշտ անվտանգության միջոցներն ու պայմանները հաստատելու իրավասությունը վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը:

2. Օրենքի նախագծի կարգավորման առարկան են հանդիսանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անհրաժեշտ անվտանգության միջոցներն ու պայմանները հաստատելու հետ կապված հարաբերությունները:

3. Օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անհրաժեշտ անվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ընդունվող սանիտարական կանոններով եւ հիգիենիկ նորմերով: